
1974 -ին Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի գրավումից հետո, որը թուրքերն անվանում են “Խաղաղության շարժում”, Թուրքիայի արտաքին քաղաքականությունում սկսվել է նոր եւ ծանր ժամանակաշրջան։Եվ ահա այդ ծանր ժամանակաշրջանում Թուրքիային օգնության ձեռք է մեկնում Լիբիայի արդեն նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին։ Վերջինս, հակառակ ամերիկյան բեռնարգելքի, Թուրքիային է տրամադրում իր ձեռքի տակ եղած ամերիկյան զենքերը եւ մեծ քանակությամբ վառելիք՝ նախատեսված ինքնաթիռների համար։
Դրա հետ մեկտեղ, Քադաֆին նաեւ ռազմական օգնություն է ցուցաբերել թուրքական կողմին։ Խոսքը մարտական ինքնաթիռների ու հրթիռների մասին է։