Ռոնալդուն մտադիր չէ ավարտել կարիերան Պորտուգալիայի հավաքականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր չէ ավարտել կարիերան Պորտուգալիայի հավաքականում, հաղորդում է CM Jornal-ը։
Փետրվարին նա կդառնա 38 տարեկան, սակայն կմնա ազգային թիմում և կմասնակցի Եվրո-2024-ի ընտրական փուլին։ Նա պատրաստ է շարունակել աշխատանքը նաև ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի հետ։

Ռոնալդուն իր ոչ այնքան լավ մարզավիճակը կապում է «Մանչեսթեր Յունայթեդում» նախորդ կես տարում ունեցած խնդիրների հետ։ Նա բաց էր թողել ակումբի ամառային հավաքը և քիչ խաղաժամանակ էր ստանում։

Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում Ռոնալդուն դուրս էր մնացել Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմից։




Լրահոս