Կառավարությունը ներկայացրել է 9 ամսվա աշխատանքի արդյունքները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 մլրդ 31 մլն դրամ կամ 9 մլն դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը կառավարության կողմից ներկայացված հաշվետվությունից տեղեկացավ, որ, ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով արտահայտված, ՀՀ պետական պարտքի ցուցանիշները, նախորդ տարեվերջի համեմատ, փոփոխվել են անհամաչափորեն, համապատասխանաբար նվազել 9%-ով եւ աճել 7.7%-ով:

Դա պայմանավորված է եղել 2021 թվականի տարեվերջի եւ 2022 թվականի սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ ձեւավորված դոլար / դրամ փոխարժեքների տարբերությամբ, որը փոփոխվել է 15.5%-ով՝ 480.14-ից նվազելով մինչեւ 405.93: Դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքի աճը հիմնականում պայմանավորված է ՀՀ կառավարության պարտքի 630 մլն դոլարի աճով: Արտաքին պետական պարտքի հիմնական մասը ՀՀ կառավարության պարտավորություններն են: Կառավարության արտաքին պարտքի բաղադրիչներն են արտաքին վարկերը եւ փոխառությունները, որոնց ծավալը կազմել է 1 մլրդ 685 մլն դրամ, ոչ ռեզիդենտների կողմից ձեռքբերված պետական գանձապետական պարտատոմսերը, որոնց ծավալը կազմել է 44 մլրդ դրամ:

2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ ներքին պետական պարտքը, նախորդ տարեվերջի համեմատ, աճել է 298 մլրդ դրամով (24.2%-ով), եւ դրա տեսակարար կշիռը ՀՀ պետական պարտքի կառուցվածքում աճել է՝ 27.9%-ից հասնելով 38.1%-ի:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս