Փաշինյանին հայհոյածը ռեկտորի ԺՊ դարձավ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի ռեկտորի ԺՊ է նշանակվել մանկավարժական գիտությունների դոկտոր Լեռնիկ Պետրոսյանը, ով միշտ քննադատել է, որոշ շրջանակներում՝ նույնիսկ հայհոյել Նիկոլ Փաշինյանին։ Չնայած ՔՊ-ն դեմ էր նրա նշանակմանը, մեր աղբյուրները փաստում են, որ ԱԺ սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը 42 էջանոց նամակ է գրել վարչապետին՝ նշելով, թե ինչու չի կարող Պետրոսյանը նշանակվել, սակայն կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմ պատգամավոր Դավիթ Դանիելյանի ջանքերով Դումանյանը հասցրեց ստորագրել նրա որոշումը, ու երեկ՝ դեկտեմբերի 13-ին, հենց Դանիելյանն էլ Պետրոսյանին ներկայացրել է կոլեկտիվին։

Լավատեղյակները զարմացած են Դավիթ Դանիելյանի այս պահվածքից, քանի որ գիտեն, թե ինչ անձնուրաց սիրով է նա սիրում վարչապետին, մի առիթով անգամ ասել է, թե կկրծի այն մարդու կոկորդը, ով Փաշինյանի հասցեին թթու խոսք կասի։ Իսկ ռեկտորի ԺՊ-ն անցած տարվա հունվարին վերջինիս հրաժարականն էր պահանջում եւ դիֆերամբներ ձոնում ՀՓՇ-ի վարչապետացու Վազգեն Մանուկյանի հասցեին․ «Կասկածից վեր է, որ ներկա բարդագույն ժամանակաշրջանում հենց Վազգեն Մանուկյանի նման փորձառու ղեկավարը կարող է ստանձնել երկրի վարչապետի պաշտոնը եւ անել հնարավոր առավելագույնը՝ ինչ-որ չափով շտկելու այն ծանր հետեւանքները, որ ստեղծվել են մեր պետության եւ ազգի համար՝ նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության հետեւանքով»:

Պետրոսյանը ծնվել է 1959 թ., 63 տարեկան է ու պաշտոնավարման համար քիչ ժամանակ ունի։ Մանավանդ, եթե բուհերի օպտիմալացման արդյունքում միացվեն Գորիսի պետական համալսարանն ու ճարտարագիտականի Կապանի մասնաճյուղը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս