![](https://armlur.am/wp-content/uploads/2022/12/l-0x0wh-786x458z-1-3.jpeg)
Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը
Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը առանց նախապայմանների: Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
«Ֆրանսիան կոչ է անում առանց որևէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքով ԼՂ մատակարարումը` այնտեղի բնակիչների իրավունքները պահպանելով»,- հայտնում են Ֆրանսիայի ԱԳՆ-ից:
Փարիզում նաև հիշեցրել են կրակի դադարեցման մասին` 2020 թ. նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտության մասին:
«Ադրբեջանը պարտավորվել է երաշխավորել Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ մարդկանց, տրանսպորտի և բեռների տեղաշարժի անվտանգությունը»,- ընդգծված է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ: