ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ երկրներն են արձագանքել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Այսօր հայտարարություններ են հնչել միջազգային հանրությունից, որոնք Ադրբեջանին կոչ են անում բացել ճանապարհը։

Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը առանց նախապայմանների: Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Փարիզում նաև հիշեցրել են կրակի դադարեցման մասին` 2020 թ. նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության դրույթների պահպանման անհրաժեշտության մասին:

Լաչինի միջանցքով երթեւեկության դադարեցումը ծանր մարդասիրական հետեւանքներ ունի եւ վնասում է Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Անընդունելի է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը վնաս հասցնելը»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս