Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձել է բրոնզե մեդալակիր աշխարհի առաջնությունում:
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 102 կգ քաշային կարգում նա երեք մոտեցումներից մեկով բարձրացրել է 175 կգ (փոքր ոսկի), իսկ հրում վարժությունում կարողացել է բարձրացնել 214 կգ: Երկամարտի 389 կգ արդյունքով Գասպարյանը դարձավ աշխարհի առաջնության բրոզե մեդալակիր:
Լիանա Գյուրջյանը (81 կգ) (ժամը` 23:00) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) (ժամը` 04:00) մրցահարթակ դուրս կգան դեկտեմբերի 15-ին:
Մրցումային վերջին օրը հարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ) (ժամը` 01:30): Աշխարհի առաջնության +109 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում կմասնակցի նաև Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը: