
Ինչպես արդեն գիտենք, դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման պաճառով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության արգելափակումը առաջացնում է Արցախի բնակիչների մի շարք հիմնարար իրավունքների խախտումներ, բացի երեկ երեկոյան Ադրբեջանը խափանել է նաև Արցախի գազամատակարարումը:
Արցախում կատարվող իրադարձություններից անմասն չեն մնում նաեւ հայ հայտնիները, ովքեր համցանցային տիրույթում բարձրաձայնում Արցախում տիրող իրավիճակը եւ դիմում միջազգային կառույցներին:
Ստորեւ ArmLur.am-ը ներկայացնում նրանց.
Երգչուհի Էմմի
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան
Դերասան Գուրգեն Սարգսյան
Դերասանուհի Անի Երանյան
Լիդա Եղիազարյան