Մոսկվայում 1 օրում գրանցվել է ամսական տեղումների մեկ քառորդը. օդանավակայաններում ավելի քան 50 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում 1 օրվա ընթացքում գրանցվել Է ամսական տեղումների մեկ քառորդը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։

«Վերջին մեկ օրվա ընթացքում տեղացած ձյան ծածկույթի բարձրությունը Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի բազային օդերևութաբանական կայանում կազմել Է 12 միլիմետր, իսկ Տուշինոյում և Բալչուգում՝ 14 միլիմետր, ինչը դեկտեմբերի ընդհանուր ծավալի 20-25%-ն Է: Ձյան ծածկույթի բարձրությունը երեկվա 5 սանտիմետրից հասել է մոտավորապես 15 սանտիմետրի», – ասել է Տիշկովեցը։

Նա նշել է, որ ամենաշատ ձյունը տեղացել Է Մոսկվայի մարզի հարավում՝ Կաշիրայում՝ 24 միլիմետր, որը կազմել է ամսական տեղումների շուրջ կեսը։ Այսօր առավոտյան ձյան առատ տեղումների պատճառով ավելի քան 50 չվերթ Է հետաձգվել կամ չեղարկվել Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովո»-ում, «Դոմոդեդովո»-ում և «Շերեմետևո»-ում:

Մոսկվայի ժամանակով առավոտյան 08:12-ի տվյալներով՝ «Վնուկովո»-ում հետաձգվել Է 9 չվերթ, 4-ը չեղարկվել Է, «Դոմոդեդովո»-ում 24 չվերթ հետաձգվել է, 4-ը՝ չեղարկվել, «Շերեմետևո»-ում 9 չվերթ հետաձգվել է, 1-ը՝ չեղարկվել։




Լրահոս