Ինչ իրավիճակ է Շուշիի Հին Շեն գյուղում. համայնքի ղեկավարը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչ ասեմ, մեզ մոտ այս պահին նորմալ է, հետո չգիտեմ ինչ կլինի: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի շրջանի Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:

«Մեզ մոտ՝ գյուղում,  ճանապարհին մնացած շուրջ 30 բնակիչ կա, կարողացել ենք մարդկանց նորմալ տեղավորել, սննդամթերքի պաշար ունենք, բայց թե ինչքան կտեւի այս իրավիճակը չգիտենք, դե երեկվանից էլ գազ չունենք, փայտով ենք ջեռուցում իրականացնում»,-նշեց նա:

Նշենք, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիների կողմից Բերձորի ճանապարհը փակելուց հետո, ճանապարհին մնացած մարդկանց մի մասին տեղափոխել են Շուշիի շրջանի Լիսագոր, Հին Շեն, Եղցահող գյուղեր, մարդկանց մի մասին էլ տեղափոխել են Սյունիքի մարզ, մասնավորապես՝ Գորիս քաղաք։

Լիդա Եղիազարյան




Լրահոս