ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր էին ներկա ընդդիմության հանրահավաքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհդարանական «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հավաքվել էին կառավարության շենքի առջև ու բարձրաձայնում էին, որ Ադրբեջանը փակել է Բերձորի միջանցքը:

Ընդդիմադիրների համոզմամբ՝ ստեղծված իրավիճակի թե՛ պատասխանատուն, թե՛ մեղավորն օրվա իշխանությունն է, քանի որ բավարար քայլեր չի ձեռնարկում, ջանքեր չի գործադրում բանակցային գործընթացում չթուլանալու ու Ադրբեջանի քմահաճույքներին կուլ չգնալու համար:

Նախքան կառավարության շենքի առջև մեկնարկելիք հանրահավաքն ArmLur.am-ի տեսախցիկը նկատեց ու արձանագրեց ոստիկանական մեծաթիվ ուժերի կուտակումը գործադրի շենքի ու Հանրապետության հրապարակի մոտակայքում: Հանրահավաքի մասնակիցների, ինչպես նաև՝ ոստիկակական ուժերի կենտրոնացման մասին կադրերը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:




Լրահոս