ՖՈՏՈ. Ինչ իրավիճակ է այս պահին ՄԱԿ գրասնեյակի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Արտակ Բեգլարյանը շարունակում է նստացույցը՝ ՄԱԿ գրասենյակի դիմաց: Այս պահին էլ այնտեղ մարդաշատ է եւ եկել են աջակցելու Բեգլարյանին:

ArmLur.am-ը ֆիքսել է, որ այս պահին այնտեղ են ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, Արցախի հերոս, գեներալ Արթուր Աղաբեկյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը եւ այլք:

Հիշեցնենք, որ նա անժամկետ նստացույց ու շարժում է սկսել ՄԱԿ գրասենյակի դիմաց եւ պահանջներից մեկն էլ այն է, որ ՄԱԿ-ի մարմինները պետք է դատապարտեն Ադրբեջանի ցեղասպանական գործողություններն ու շրջափակումը Արցախի ժողովրդի հանդեպ:




Լրահոս