Արցախի գյուղերում ապրանքների խնդիրը մեծացել է, ահազանգում են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ փաստացի շրջափակման մեջ դնելով ողջ Արցախը եւ հատկապես Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող եւ Լիսագոր գյուղերը, որոնց կապը Ստեփանակերտի հետ դեկտեմբերի 12-ից կտրվել է, այսինքն՝ կրկնակի շրջափակման մեջ են։

Եթե Ստեփանակերտում դեռեւս պարենային խնդիր չկա, ապա նշված գյուղերից որոշներում բնակիչներն արդեն երեկ առաջին անհրաժեշտության ապրանքների խնդիր են զգացել։ Մեզ ահազանգել են, որ որոշ խանութներ իսպառ դատարկվել են եւ երեկվանից փակ են։ Կա նաեւ ծխախոտի, դեղորայքի, վառելիքի խնդիր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս