Գյուղում Փառք Աստծո ամեն ինչ լավ է, կրակոցները մեզ մոտ չեն լսվել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը:
«Գյուղում տրամադրությունները նորմալ են, խուճապ չկա»-,ասաց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Նորաբակի և Սրաշենի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Լիդա Եղիազարյան