Քաղաքապետը ներողություն խնդրեց երեվանցիներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Այո, ես պատրաստվում եմ հրաժարական տալ, որը
պայմանավորված է այլ աշխատանքի տեղափոխման դրդապատճառներով և որոշակի անձնական
բնույթի պատճառներ կան, որոնցով, կարծում եմ, հանրությանը ծանրաբեռնելը ճիշտ չէ”,-
ասաց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը “Արմնյուզ “-ին տված
հարցազրույցում։  Նա չհերքեց և չհաստատեց,
որ կարող է պաշտոնի անցնել ՌԴ-ում՝ նշելով, որ դա կարևոր չէ։ Կարեն Կարապետյանն ասաց,
որ քաղաքապետի պաշտոնը թողնելու որոշումը մեծ դժվարությամբ է կայացրել և հայցեց
երևանցիների ներողամտությունը, եթե չի արդարացրել նրանց՝ իր հետ կապված որոշ
հույսեր։ Նա հերքեց խոսակցությունները, թե իր հրաժարականը կապված է ՀՀԿ-ի հետ
որոշակի տարաձայնությունների հետ։ “Եվ նախագահի կողմից, և կուսակցության
կողմից ցուցաբերվող վստահությունը եղել է անսահմանափակ “,- նշեց նա՝
հավելելով, որ նախագահի հետ այս մասին զրույցը եղել է “շատ լավը”։ “Ինքը
հարգեց իմ որոշումը և ես փորձել եմ իրեն մատուցել այն, որ այս պաշտոնից դուրս գալը
դեռ չի նշանակում թիմից դուրս գալ։ Ես նախագահական թիմի հետ շատ լավ ընկերական
հարաբերություններ ունեմ “։ “Մեկ տարի առաջ կարելի էր կանխատեսել
անձնական տիպի բողոքները, եթե դու Նոստրադամուս ես, բայց ինձ համար սա շատ
հետաքրքիր պաշտոն էր “,- ասաց նա՝ քաղաքապետի պաշտոնը համարելով հասարակական
պաշտոն, իրեն էլ համարելով ոչ քաղաքական գործիչ։ “Երևանի քաղաքապետարանում
շատ լավ թիմ է, և ես վստահ եմ, որ Երևանը երկու-երեք տարուց անճանաչելի քաղաք է
լինելու՝ կամայական այլ քաղաքի հետ համեմատելուց։ Երևան եկող մարդը, եթե ունի
ընկեր, ինքը երբևէ չի մոռանալու Երևանը “,- ասաց քաղաքապետը։ Աղբյուրը` tert.am կայք: 




Լրահոս