Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ՄԱԿ–ի երևանյան գրասենյակի առջև նստացույցը շարունակում է: ArmLur.am-ի հետ զրույցում նշում է, որ գիշերն այստեղ է անցկացրել, իր հետ նաև՝ ևս 15-20 մարդ:
Նշենք, որ երեկ մինչև ուշ երեկո Բեգլարյանի հետ ՄԱԿ-ի գրասենյակի առջև են եղել ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ու այլք:
Արտակ Բեգլարյանի՝ միջազգային կառույցներին ու պետություններին ուղղված հորդոր-պահանջը հստակ է՝ անել հնարավորը, որպեսզի րոպե առաջ բացվի Արցախի համար կենսական նշանակության Բերձորի միջանցքը, Ադրբեջանը չխոչընդոտի Արցախի գազամատակարարմանն ու վերականգնվի Արցախի դպրոցականների կրթություն ստանալու իրավունքը:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում