Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին, որով Արցախ էր հասնում սննդամթերք, բժշկական պարագաներ և այլ անհրաժեշտ իրեր, փակ է արդեն 4 օր։ Արցախը հումանիտար աղետի շեմին է, ահազանգում են պատասխանատուները։ Արդեն 2-րդ օրն է, Ստեփանակերտի ծննդատունը նաեւ ջեռուցման խնդիր ունի. գազ չկա։
Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Վարդգես Օսիպովն ահազանգում է՝ եթե ճանապարհը շարունակի փակ մնալ՝ կենտրոնը նաեւ բժշկական պարագաների և սարքավորումների հետ կապված լուրջ խնդիրներ կունենա։
Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում այս պահին 14 երեխա և մայրիկ են գտնվում։ Ինտենսիվ հսկողության և թերապիայի բաժնում նույնպես նորածիններ կան։ Էլեկտրական ջեռուցիչներ են միացված, բայց, միևնույն է, ծննդատանը պահանջվող ջերմաստիճանը չի ապահովվում:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.