ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է պատմել իրավապահներին Չարենցավանում ընկերոջ կյանքը խլած տղամարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չարենցավան քաղաքում ընկերոջը սպանած տղամարդը հայտնել է, որ նրան դանակով հարվածել է, քանի որ հայհոյել է իրեն: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատարանն այսօր վերջինիս նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկը, որտեղ աստիճանների վրա հայտնաբերել են տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի մուտքի 2-րդ հարկից դեպի 3-րդ հարկ բարձրացող աստիճանների վրա հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 62-ամյա Գ․ Նաղդալյանի դին։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Գրիգորյանը։ Մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 12։40-ի սահմաններում Գ․ Նաղդալյանի և նույն շենքի բնակիչ 30-ամյա Ա․ Բադալյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս դանակով հարվածել է Գ․ Նաղդալյանի ձախ ազդրին, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է։ Կոտայքի մարզի ոստիկանները տաք հետքերով՝ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասում հայտնաբերել են կասկածյալ Ա․ Բադալյանին, ում մոտ նաև հայտնաբերվել է հանցագործության գործիք-դանակը։

Քնար Մանուկյան




Լրահոս