ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Աբովյան քաղաքում տատին խեղդամահ անելով սպանած 25-ամյա երիտասարդը ինքնասպանության փորձ է կատարել: Իրավապահները նրան հայտնաբերել են այն պահին, երբ նա սավանները կապկպելով փորձել է վերջ տալ կյանքին, սակայն կանխել են նրա գործողությունները: Մեզ հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հիշեցնենք, որ 2022թ․ դեկտեմբերրի 12-ին՝ ժամը 09:10-ին, «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապօգնությունից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել:
Քննչական կոմոիտեի հաղորդմամբ, տվյալներ են ստացվել, որ սպանությունը, ննջասենյակում խեղդելու միջոցով, կարող է կատարված լինել Աբովյան քաղաքի 25-ամյա բնակչի կողմից։
Դեպքի առթիվ 2022թ․ դեկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քնար Մանուկյան