Armenian text to speach

600-ից 700 հազար դրամ ավել ենք ստանում, հերիք չի՞. աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Վերջերս զարմանքով իմացա, որ էդպիսի դեպքեր ունենք, որ մեր աշխարհի չեմպիոնները, ասենք օրինակ, մարզումների արանքում կարող են տաքսի վարել կամ շինարարությունում աշխատել, որպեսզի կարողանան իրենք ընտանիքների կարիքները հոգալ»,-այս մասին այսօր Կառավարութան նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մարզիկներին տրվող միանվագ գումարների կրկնապատկման մասին որոշման նախագծին:

Նիկոլ Փաշինյանի հայտարարության շուրջ ArmLur.am-ը կապ հաստատեց աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանի հետ:

«Ես շատ գոհ եմ, եթե մի 600-ից 700 հարյուր հազար դրամ գումար ավել ենք ստանում, հերիք չի՞: Ես ուրիշ մարզիկների անունից ոչինչ ասել չեմ կարող, բայց ես ինքս գոհ եմ: Ոչ մի պետություն ոչ մի մարզիկի այսքան գումար չի տրամադրում՝ ե՛ւ միանվագն են ավելացրել, ե՛ւ  թոշակը: Այսքանը, այլ բան ավելացնելու չունեմ»,-նշեց մեր զրուցակիցը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս