ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պաշար ունեինք, բայց այս 2 օրվա ընթացքում սպառվեց». ինչ իրավիճակ է Արցախի դեղատներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու փակման հետևանքով անհնար է դարձել դեղամիջոցների մատակարարումը Արցախ: Մայրաքաղաքի դեղատներում իրավիճակին վերաբերում են առանց խուճապի, սակայն պաշարների նվազման հետ աճող մտահոգությամբ:

Պակասը լրացվում է պահեստներից, սակայն դա ոչ բոլոր դեղամիջոցների պարագայում է ստացվում: Ճանապարհի փակման օրը դեղորայք մատակարարող մեքենաներից որոշները մնացել են Գորիսում:

Արցախի բուժհիմնարկներին դեղորայքի հերթական խմբաքանակը առողջապահության նախարարության կողմից հատկացվել է: Նախարարության ենթակա բուժհիմնարկներն ու շրջանային բուժմիավորումները համալրվել են անհրաժեշտ դեղորայքով:

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ դեղամիջոցների մատակարարումը շարունակում է անհնար մնալ, բուժառուների տեղափոխումը Երևան՝ ևս:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս