Փաստաբան Նազելի Վարդանյանը, որ նաև բնապահպանական իրավունքով է զբաղվում, առավել քան վստահ է՝ այժմ աշխարհում ռեսուրսների ու բնական պաշարների պատերազմ է սկսվել: Ըստ նրա՝ դա են վկայում նաև Ադրբեջանի կողմից հրահրված թե՛ 44-օրյա, թե՛ մեկօրյա պատերազմները, որ նաև բնական պաշարները՝ ջրային ռեսուրսները, ՀԷԿ-երը, հանքային ռեսուրսներն իրենցով անելու նպատակն ունեին:
«Ադրբեջանի կողմից գրավվել են հենց այն տարածքները, որ ջրհավաք ավազաններն, հանքավայրեր և անտառային տարածքներ են, ու այդ ամենը կորցնելով՝ երկիրը կորցնում է իր կենսունակությունը,- ասում է Վարդանյանն ու հիշեցնում, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախի մայրաքաղաքը ջրազրկվել էր, քանի որ Շիկահողի արգելոցը, որտեից էլ գրեթե ամբողջ Ստեփանակրետի ջրամատակարարում է իրականացվում, Ադրբեջանի վերահսկողության ներքո է գտնվում:
Վարդանյանը նշում է նաև, որ Ադրբեջանը, դեռևս պատերազմը չավարտված՝ 2020-ի հոկտեմբերի 26-ին, երբ դեռ Զանգելանի շրջանը մեր վերահսկողության տակ էր, ու պարզ չէր՝ պատերազմն ինչ ելքով կավարտվի, Ադրբեջանի շրջակա միջավայրի նախարարությունը պայմանագիր էր կնքել ու մրցույթ հայտարարել, և այդ մրցույթում հաղթող էր ճանաչվել անգլոասիական մի կորպորացիա: «Այս տարվա հուլիսին Ադրբեջանն այդ նույն կազմակերպության հետ Արցախի տարածքում գտնվող մի քանի հանքերի հետ նույնպես (այդ թվում Կաշենի հանքի) պայմանագիր է կնքել: Ի դեպ, Ադրբեջանը դրա դիմաց երեք միլիարդ դոլար է ստացել»,- մանրամասնում է փաստաբանը:
Սևակ Վարդումյան