Ադրբեջանցի բնապահպանների հետ հայ բնապահպանները հանդիպումներ, շփումներ ունեցել են, ինչի ժամանակ պարզել են, որ իրենց երկրի ներսում նրանք մեծ ճնշումների են ենթարկվում: «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանն, օրինակ, ասում է, որ Ադրբեջանը ներկայացնող ՀԿ սեկտորի ներկայացուցիչները տարբերվում են։ Ավելին՝ նրանք հիմնականում Ադրբեջանից դուրս են գտնվում, քանի որ երկրի ներսում ճնշումների են ենթարկվում:
«Այն անձինք, որոնք բնապահպանական տարբեր խնդիրների համար Ադրբեջանում պայքարում են, հիմնականում դրսում են գտնվում: Եվ նրանք մեզ հետ զրույցների, շփումների ժամանակ պատմել են, որ իր իրենց հաշիվներն են փակում կամ բազում այլ ճնշումների են ենթարկում»,- ներկայացնում է Զարաֆյանը:
«Ադրբեջանի նավթի, գազի արդյունաբերությունը ի՞նչ վնասներ է տալիս տարածաշրջանին». հարցին բնապահպան այսպես է արձագանքում. « Բաքու-Ջեյհան նավթատարն անցնում է Վրաստանի Բորժոմի քաղաքի ազգային պարկի տարածքով։ Նավթատարը կառուցելիս՝ Վրաստանի ՀԿ-ները քանի անգամ ահազանգել են, որ ազգային պարկի տարածքը մեծ վնասներ է կրում։ Բայց այդ հայտարարություն-ահազանգն այդպես էլ մնաց, ու դա ոչ մի ազդեցություն էլ չունեցավ: Երևի որովհետև Ադրբեջանը մեծ ճնշումներ կարողացավ բանեցնել»:
Սևակ Վարդումյան