Լաչինի միջանցքը անհապաղ պետք է բացվի, քանի որ դրա փակումը կարող է հանգեցնել լուրջ հումանիտար աղետի։ Այս մասին իր Թվիթերում գրել է USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը։
«Այդ միջանցքը կարեւոր երթուղի է այնքան անհրաժեշտ սննդամթերքների եւ դեղորայքի հոսքի համար, որոնք պետք է ազատ տեղափոխվեն»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիներն այսպես կոչված «բնապահպանների» անվան տակ փակել են Լաչինի միջանցքը, որն Արցախը կապում է Հայաստանի հետ։ Բացի այդ, Ադրբեջանը նաեւ անջատել է հանրապետություն գազի մատակարարումը։