![](https://armlur.am/wp-content/uploads/2022/12/318444884_3632553776971761_5939157583848349222_n.jpg)
Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Նա նշել է, որ գազամատակարարումը վերականգնվել է առանց նախապայմանների ու որևէ զիջումների:
Արցախի պետնախարարը չի բացառել, որ ադրբեջանցիներն այսօր կբացեն նաև Լաչինի միջանցքը։
«Կարող է այսօրվա մեջ ճանապարհը բացվի: Դա իրենց որոշումն է, որովհետև զգացել են, թե իրենք ինչ սխալ են արել, որովհետև և՛ այստեղ, և՛ դրսում իրենք ընկել են մեծ ճնշումի տակ», – ասել է Վարդանյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը դադարեցրել էր Արցախի Հանրապետության գազամատակարարումը դեկտեմբերի 13-ին։