
Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրը կլինի 20-րդ դարի մեր լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանը,- այսօր «Ֆորվարդ» մարզահագուստի ռուսական ընկերության հետ պայմանագրի ստորագրման ժամանակ հայտարարեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: ՀԱՕԿ–ի ղեկավարը նշեց, որ Ալբերտ Ազարյանը յուրահատուկ թալիսման է Հայաստանի հավաքականի համար: Նա մեր երկրի դրոշակակիրն էր նաև պեկինյան խաղերում, որտեղից հայ մարզիկները վերադարձան 6 մեդալով: