Այս պահին մեր գյուղում գազ չկա: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի շրջանի Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:
Իսկ, թե ինչու գյուղում չի վերականգնվել գազամատակարարումը, Սամվել Սարգսյանն ասաց, որ չի կարող պատասխանել:
Նշենք, որ ավելի վաղ Armlur.am-ը գրել էր, որ առանց որևէ նախապայմանների հարևան պետությունը վերականգնել է գազի մատակարարումը մեզ համար: Այս մասին հայտնել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Միեւնույն ժամանակ ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները, քանի որ Լաչինի միջանցքը դեռ փակ է:
Լիդա Եղիազարյան