![](https://armlur.am/wp-content/uploads/2022/12/319915435_697355615301492_2470514954373733157_n.jpg)
Արդեն հինգերորդ օրն է ինչ ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման պաճառով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության արգելափակումը առաջացնում է Արցախի բնակիչների մի շարք հիմնարար իրավունքների խախտումներ:
Արցախում կատարվող իրադարձություններից անմասն չեն մնում եւ իրենց ձայնն են բարձրաձայնում ոչ միայն սոցիալական հարթակներում, այլ նաեւ անձամբ ներկա գտնվում բողոքի ակցիաներին:
ArmLur.am-ը ստորեւ ներկայացնում է նրանցից մի քանիսին:
Օրինակ՝ ծնունդով արցախցի, դերասանուհի Տոմա Պետրոսյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիաներին եւ իր անվերապահ աջակցությունն է հայտնել հայրենակիցներին եւ Արցախին:
Դերասանուհի Աստղիկ Ալավերդյանը նույնպես ներկա է գտնվել արցախահայությանն աջակցող բողոքի ակցիային եւ սոցիալական հարթակում կոչ արել իր հետեւորդներին դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քայլերը:
Լիդա Եղիազարյան