Հայաստանում նախատեսվում է ստեղծել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան: Հիմնավորման մեջ նշվում է, թե Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ծանրաբեռնվածությունը հաղթահարելու նպատակով է նախատեսվում առանձնացնել Երևան քաղաքում ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանները:
Հակակոռուպցիոն դատարանը՝ որպես մասնագիտացված դատարան, ստեղծվել է 2021թ ապրիլին ընդունված օրենսդրական փոփոխություններով: Իր հերթին վճռաբեկ ատյանում նույնպես հակակոռուպցիոն գործերով արդյունավետ քննություն ապահովելու նպատակով փետրվարի 19-ին ընդունված օրենքով ստեղծվել է Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատը:
Փաթեթով առաջարկվում է նաև դատարանների նախագահներին վերապահել նոր լիազորություններ, առաջարկվում է հնարավորություն տալ ԲԴԽ սահմանած կարգով մշտադիտարկում իրականացնել դատարանում գործերի քննության ողջամիտ ժամկետի պահպանման նկատմամբ: Իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ծանրաբեռնվածությունը հաղթահարելու նպատակով առաջարկվել է առանձնացնել Երևան քաղաքում ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանները:
Փոփոխություններ են առաջարկվել նաև դատավորների թեկնածուների հավակնողների ցուցակում ներառման կարգում: Նախատեսվում է, որ ապահովվի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 8 տարվա փորձառություն ունեցող անձանց ընդգրկման հնարավորությունը: