
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, այսօր մերժել է Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։ Ալեքսանյանն ազատության մեջ կլինի դեկտեմբերի 17-ին։
Նշենք, որ վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը նույնպես կալանավորված է։