ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը 665 հազար դրամ հավելավճար կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աշխատավարձը ամսական կկազմի 1 մլն 996,8 հազար դրամ։ ԲԴԽ նախագահի պաշտոնական աշխատավարձը կազմում է 1 մլն 331,2 հազար դրամ, ապա լրավճարը կազմելու 665,6 հազար դրամ։ Դատարանի անդամների աշխատավարձն ամսական կկազմի 1 մլն 497, 6 հազար դրամ։

Օրենսդրական այս փոփոխությամբ բյուջեից տարեկան 61,9 մլն դրամ ավելի գումար կհատկացվի ԲԴԽ անդամների ու նախագահի աշխատավարձերի վճարման համար։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ դեկտեմբերի 1-ին էր գրել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հաջորդ տարվանից կստանա ամսական 665.600 ՀՀ դրամի չափով հավելավճար, իսկ խորհրդի անդամը՝ 499.200 ՀՀ դրամ:

Նկատենք՝ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ է դարձել այս տարվա հոկտեմբերի 7-ին, այսինքն՝ նրան հավելավճար տրամադրելու մասին նախագիծը բերվել է իր նշանակումից երկու ամիս անց:




Լրահոս