Մարոկկոն բողոք է ներկայացրել ՖԻՖԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիան (FRMF) պաշտոնական բողոք է ներկայացրել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա (ՖԻՖԱ):

Մարոկկացիների բողոքը վերաբերում է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի դեմ հանդիպման մրցավարական աշխատանքին: Այդ հանդիպումը սպասարկել էր մեքսիկացի Սեզար Ռամոսի գլխավորած անձնակազմը:

FRMF-ը կարծում է, որ Ռամոսը երկու 11-մետրանոց չի նշանակել ֆրանսիացիների դարպասին։ 27-րդ րոպեին ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը սեփական տուգանային հրապարակում բախվել է մարոկկացի կիսապաշտպան Սոֆյան Բուֆալի հետ։ Մրցավարը խախտում էր արձանագրել Բուֆալի գործողություններում և նրան ցույց տվել դեղին քարտ: Ըստ մարոկկացիների՝ մեքսիկացի մրցավարը 11-մետրանոց չի նշանակել նաև ֆրանսիացիների տուգանային հրապարակում Սելիմ Ամալայի ընկնելու դրվագում:

«FMRF-ը դիմել է համապատասխան մարմնին՝ խնդրելով վերանայել մրցավարական որոշումները, որոնք զրկել են Մարոկկոյի հավաքականին երկու 11-մետրանոցներից։ Ըստ մի շարք մրցավարական փորձագետների, դրանք անվիճելի էին։ Մենք նաև զարմացած ենք, որ մրցավարի տեսաօգնականը (VAR-ը) չի արձագանքել այս դրվագներին»,- նշված է Մարոկկոյի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունում:




Լրահոս