Մի խումբ պատգամավորներ հանդիպել են Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները դեկտեմբերի 16-ին հանդիպել են Արցախի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակության հետ:

Քննարկվել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, համատեղ աշխատանքները` միջազգային եւ դիվանագիտական գործիքակազմերով օր առաջ վերջ դնելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը:

Կարեւորվել է այս բարդ ժամանակահատվածում արցախակենտրոն քաղաքականության իրականացումը։




Լրահոս