Դեկտեմբերի 16-ին, ժամը 23։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «BMW E46» (վարորդ՝ Ս. Ի., ծնված 1987 թ․), «BMW E46» (վարորդ՝ Ա. Ե., ծնված 1981 թ․) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1965 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Վարորդ Ա. Ե.-ն տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, վարորդ Ս. Ի.-ին և ուղևոր Գ. Բ.-ին (ծնված 1999 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ: