![](https://armlur.am/wp-content/uploads/2022/12/1667063418_312337105_488816803180419_8614750884153159182_n.jpg)
Չնայած Լաչինի միջանցքում տիրող իրավիճակով պայմանավորված բազմաթիվ հանդիպումներ, համաժողովներ չեղարկվել են, սակայն այսօր Ջերմուկում հավաքվելու ծրագիրը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի փոխել։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր այնտեղ նորընտիր վարչության նիստ տեղի կունենա վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Բոլորն անհամբեր սպասում են, թե ինչ է ասելու Փաշինյանը, քանի որ փակ հանդիպումների ժամանակ նա սկսել է մտահոգիչ հանգամանքների մասին խոսել։ Այդպես էր նաեւ նախօրեին, երբ խմբակցությունն էր նրա հետ փակ նիստ անցկացնում։