![](https://armlur.am/wp-content/uploads/2022/12/Pressefoto_1.jpg)
Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների տեղաշարժը պետք է հնարավորինս արագ վերականգնվի։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի կառավարության մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերով հանձնակատար Լուիզ Ամցբերգը։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունն ու խաղաղ բանակցությունները պետք է ուշադրության կենտրոնում լինեն»,-գրել է նա։