Գլխավոր դատախազի ընկերուհի լինելը գլխավոր արժանի՞ք. Անահիտ Մանասյանը՝ իր նշանակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի հետ զրուցել է իր նշանակման մասին:

-Տիկի՛ն Մանասյան, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդսապետյանի ընկերուհին լինելը միակ արժանիքն էր, որ նշանակվեցի՞ք Գլխավոր դատախազի տեղակալ:

-Մի քանի հարթություննների տեսանկյունից կպատասխանեմ հարցին: Առաջինը` շատ կարեւոր կհամարեմ արձանագրել, որ սովորաբար խոսում եմ սոսկ այն երեւույթների եւ այն դիտարկումների մասին, որոնք աչքերիս նայելով են արվում: Այդ ձևաչափով արված նման դիտարկում ինքս չեմ ստացել, հետեւաբար, նշված դիտանկյունից այս հարցը չէի ցանկանա մեկնաբանել: Երկրորդը` իմ արժանիքների վերաբերյալ էթիկապես կոռեկտ չեմ համարում ինքս խոսել, քանի որ յուրաքանչյուր մարդ սուբյեկտիվ կերպով է մեկնաբանում իր վերաբերելի հարցերը: Արժանիքներիս մասին կարելի է պատկերացում կազմել իմ մասնագիտական կենսագրությունը եւ անցած ուղղին ուսումնասիրելով: Միևնույն ժամանակ, շնորհակալ եմ այն անձանց, ովքեր գտել են, որ մասնագիտական կենսագրությունս եւ ուղին բավարարում են այն կարևոր արժանիքներին, որոնք պետք է ունենա Գլխավոր դատախազի տեղակալը: Եւս մեկ կարևոր հանգամանք , որ պարտադիր կցանկանայի արձանագրել։

Իրականում, ժամանակակից աշխարհը զարգանում է այն ողղությամբ, որ տարբեր համակարգերում ոչ միայն չի արգելվում, այլ ողջունվում է կոնկրետ համակարգի ներկայացուցիչ չհանդիսացող և ոլորտի մասնագետ հանդիսացող անձանց ներգրավումը: Դա ունի տարբեր պատճառներ, որոնց մասին այս պահին հնարավոր չէ կարճ խոսել։ Բայց այդ հանգամանքը վերաբերելի է նաև տարբեր սահմանադրական մարմինների, այդ թվում` դատախազությանը։

-Ըստ դատախազությունից մեզ հասած լուրերի՝ Աննա Վարդապետյանը միայն Ձեզ հետ է շփվում եւ մյուս դատախազներին չի ընդունում: Նման իրավիճակ կա՞:

-Կներեք, այլ հարցերի չեմ պատասխանում: Պարզապես նշեմ, որ տիկին Վարդապետյանը ունի հիանալի մասնագիտական եւ մարդկային հատկանիշներ:

Քնար Մանուկյան 




Լրահոս