Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն չի կասկածում, որ աշխարհի առաջնության եզրափակիչում Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականը 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիի շնորհիվ կհաղթի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին, գրում է sport.news.am-ը:
«Կիսաեզրափակիչում ես երկրպագում էի Արգենտինային։ Իմ ընկեր Մեսսին ավելին է, քան ֆուտբոլիստ։ Նրա հետ հարաբերությունները թանկ են ինձ համար եւ միշտ ձգտում եմ իմ էներգիայից փոխանցել նրան։ Անպայման ցանկանում եմ եզրափակիչից հետո մոտենալ նրան եւ շնորհավորել։
Ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ Արգենտինան կհաղթի։ Մեսսին կոչնչացնի Ֆրանսիայի թիմին։ Ես ֆրանսիացիների դեմ եմ երկրպագում, նրանք չեն հաղթի»,- rg.ru-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռոնալդինյոն Դոհայում։
Աշխարհի առաջնության Արգենտինա – Ֆրանսիա եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։