Ճանապարհի ապաշրջափակման հարցն առաջնահերթ է, բայց բացի դա անհրաժեշտ են երկարաժամկետ երաշխիքներ Արցախի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի նախկին Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:
«Ադրբեջանն էլի է փակելու, ոտքը պնդացրել է այսպես ասած: Ադրբեջանը, անպատժելիությունից ոգեւորված, կրկին անելու է նման սադրանքներ»,- նշեց նա:
Հարցին, թե ինչ տվեց միջազգային արձագանքը խնդրի լուծման համար, Թաթոյանը պատասխանեց. «Գնահատելու չափանիշն ակնհայտ է, որ արդյունք լինի, որ բացվի ճանապարհը, սադրանքներ տեղի չունենան, հետեւաբար պարզ է պատասխանը»: