Ամերիկացի հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին լքել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հատուկ ներկայացուցչի պաշտոնը։ Օսկարակիր դերասանուհին այս պաշտոնը զբաղեցնում է ավելի քան 20 տարի։
Այս որոշման պատճառները նշվում են կինոաստղի պաշտոնական հայտարարության մեջ.
«Անջելինան փախստականների հարցերով հատուկ բանագնացի իր դերից հեռանում է հումանիտար և մարդու իրավունքների հարցերի ավելի լայն շրջանակում աշխատելու համար»:
Կինոաստղն ասել է, որ չի պատրաստվում ընդհատել իր հասարակական գործունեությունը։
«Առաջիկա տարիներին ես կշարունակեմ ամեն ինչ անել փախստականներին աջակցելու համար»,- ասել է Ջոլին՝ հավելելով՝ ժամանակն է, որ ինքը «այլ կերպ աշխատի»։