Մունդիալ-2022. Եզրափակիչ Արգենտինա-Ֆրանսիա խաղից առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կկայանա վերջին հանդիպումը` եզրափակիչը, որտեղ աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի ընտրանին կմրցի Արգենտինայի հավաքականի դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարի Ալ-Դայեն քաղաքի «Լուսաիլ» մարզադաշտն այսօր` դեկտեմբերի 18-ին, կընդունի քառամյակի ամենասպասված հանդիպումը` Մունդիալի եզրափակիչը:

Թե Արգենտինան, թե Ֆրանսիան աշխարհի գավաթին տիրացել են երկու անգամ: Այս առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը գլխավորում են Լիոնել Մեսին և Կիլիան Մբապեն` 5-ական գնդակ: Սա վերջին հնարավորություն է Մեսիի համար իր բազմաթիվ տիտղոսների ու մրցանակների շարքում ավելացնելու համար այդ բաղձալի գավաթը, իսկ Մբապեի համար մեծ քայլ դեպի պատմության լավագույնների շարքում հավերժ մնալը, քանի որ ոչ բոլորին է հաջողվում կարիերայի ընթացքում երկու անգամ, այն էլ անընդմեջ` դառնալ աշխարհի չեմպիոն:

Այս հանդիպումը երկու թիմերի միջև 13-րդն է ընդհանուր առմամբ: Նախորդ 6-ում հաղթել է Արգենտինան, երեքն ավարտվել է Ֆրանսիայի հաղթանակով, իսկ երեքում գրանցվել է ոչ-ոքի:

Երևանի ժամանակով 19:00-ին էլ կկայանա Արգենտինա-Ֆրանսիա եզրափակիչը: Ֆուտբոլային աշխարհը կամ կունենա նոր չեմպիոն, կամ կպահպանի գործողին:




Լրահոս