Հայաստանից կարգելվի ցորենի արտահանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն առաջարկում է արգելել Հայաստանի Հանրապետությունից մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանից 6 ամսով կարգելվի ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևծաղկի ձեթի արտահանումը: Ըստ էկոնոմիկայի նախարարության հիմնավորման՝ այս ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը:

Տեղեկացնենք, որ այն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Բացի այս, նշված ապրանքների մասով արտահանումը Հայաստանից երրորդ երկրներ աննշան է։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս