
Ճապոնիայի Խատինոխե քաղաքի քաղաքապետարանի զուգարանում հայտնաբերվել է 40 մլն իեն` 526 հազար դոլար գումարով փաթեթ` մարտի 11-ի երկրաշարժից եւ ցունամիից տուժածների օգնության համար: Գումարը գտել են քաղաքապետարանի աշխատակիցները` գրությունով. “Խնդրում եմ գումարն ուղարկել Արեւելյան Ճապոնիայի Մեծ երկրաշարժից տուժածներին”:Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ճապոնիայի Սակադո քաղաքի քաղաքապետարանում անհայտ անձը թողել է 10 մլն իեն` 130 հազար դոլար` խնդրելով դա տրամադրել Տոխոկու շրջանում երկրաշարժից եւ ցունամիից տուժածներին: