![](https://armlur.am/wp-content/uploads/2022/12/320749155_1311016389734127_5333399184969809032_n.jpg)
Մինչ Ալիևի ռեժիմը Արցախի 120 հազար մարդու լիակատար շրջափակման մեջ է պահում որպես պատանդ և նրանց զրկել է գազամատակարարումից, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան Ադրբեջանի հետ դեկտեմբերի 17-ին համաձայնագիր են ստորագրել՝ ադրբեջանական էլեկտրաէներգիայի մատակարարման մասին: Այս մասին գրել է Արցախի նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը.
«Ստորագրմանը ներկա է եղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և այնտեղ ողջունել Ալիևին։
Ամո՛թ այդ երկրների ղեկավարներին՝ միջազգային հանցագործի ձեռքը սեղմելու ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ընդդեմ Արցախի ֆինանսավորելու համար»,-գրել է նա: