Արդեն ութերորդ օրն է, ինչԱդրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Ավելի քան 120 հազար հայ փաստացի շրջափակման մեջ է՝ կտրված ոչ միայն Հայաստանից, այլ նաև ամբողջ աշխարհից:
Իսկ աշխարհին Արցախի շրջափակման, Բերձորի՝ կենսական նշանակության ճանապարհի րոպե առաջ բացվելու անհրաժեշտության ու արցախցիների իրավունքերի մասին նաև Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն է փոխանցում՝ 6 օր շարունակ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև նստացույց անելով:
ArmLur.am-ը այցելել է Բեգլարյանին և նրա հետ զրուցել Արցախի շուրջը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան