2021թ. հունվարին գործադիրը հավանություն տվեց դատական ոլորտին վերաբերող մի շարք օրենքների փոփոխությունների, որոնցով նախատեսվում էր կալանքներ, խուզարկություններ և օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին բոլոր միջնորդությունների քննություն մասնագիտացված դատավորների միջոցով։
Բացի դա, ըստ հեղինակների, կար ևս մեկ խնդիր՝ դատավորների հերթապահության պատճառով շատ դեպքերում կանխատեսելի է դառնում կալանքի միջնորդությունը քննող դատավորի անձը, որն էլ իր հերթին՝ խնդրահարույց է կոռուպցիոն հնարավոր ռիսկերի առաջացման համար։ Սա Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի միտքն էր, որով նա կառավարում էր հատկապես քաղաքական գործերով ստացվող վճիռները:
Եվ ահա Վերաքննիչ քրեական դատարանը ուներ «կալանք տվող կոնկրետ դատավորներ»
Վեց դատավորներից 3-ը նշանակվել էին իրավաբան-գիտնականների քվոտայով: Ընդ որում, ի սկզբանե հայտարարվել էր մրցույթ, և 3 տեղի համար ընտրվել էր 2 դատավոր՝ Տիգրան Սիմոնյանն ու Լուսինե Հովհաննիսյանը: Հաջորդիվ 3-րդ հաստիքը համալրելու համար ևս մեկ մրցույթ էր հայտարարվել, և հաղթել էր նախկին դատախազ Կարեն Բիշարյանը:
Մյուս 3 դատավորները Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների գործող կազմից էին ընտրվել առաջխաղացման ցուցակներով: Նրանք էինն Արմեն Դանիելյանը, Ռուբիկ Մխիթարյանը և Մնացական Հարությունյանը:
Սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Գագիկ Ջհանգիրյանի հեռանալուց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ ընտրվեց Մխիթար Պապոյանը:
Ինչի արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանում հեղափոխությունը սկսվեց Մխիթար Պապոյանը կարողացել է հասնել նրան, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսուհետ կալանքի գործեր կքննեն ոչ թե վերոնշյալ 6 դատավորները, այլ բոլորը, բացառությամբ Մհեր Արղամանյանի և Սևակ Համբարձումյանի:
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը ԲԴԽ-ում կարողացել է օրենսդրական հիմնավորումներ ու փաստարկներ ներկայացնել առ այն, որ Վերաքննիչում կալանքի գործեր քննեն ոչ թե 6, այլ 18 դատավորներ:
Մհեր Արղամանյանը չի կարող կալանքի գործեր քննել, որովհետև վերջինիս որդին՝ Դավիթ Արղամանյանը ստորադաս ատյանում է աշխատում որպես «կալանք տվող» դատավոր, իսկ Սևակ Համբարձումյանի արգելքի պարագան այլ է:
Փաստ է մեկ բան, մինչ դատական համակարգում փորձում են կալանք տվող դատարանը փակել, Վերաքննիչ քրեական դատարանում արդեն իսկ սկսել են բեկանվել առաջին ատյանի «կալանք տվող» դատավորների ակտերը, ասել է թե՝ քաղաքական իշխանությունները հիմա կրկին գլխացավանք կունենան՝ հատկապես քաղաքական գործերով ցանկալի վճիռներ ստանալու հարցում: Ինչէ սպասվում Մխիթար Պապոյանին եւ արդյոք այս քայլինց հետո նրա նկատմամբ արշավ չի սկսվի քաղաքական իշխանությունների կողմից:
Մանրամասները տեսանյութում:
Քնար Մանուկյան