2022 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ բերված հանձնուքը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։
Զննության արդյունքում հանձնուքում առկա ուտեստում հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված, ընդհանուր 7 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող առանձնացված զանգվածներ: