ArmLur.am-ն այսօր հայտնել էր, որ ութերորդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանը չնայած արդեն ավարտվել է, սակայն առաջիկայում արտահերթ նիստեր են սպասվում: Դեկտեմբերի 16-ին արդեն արտահերթ նստաշրջան հրավիրվել էր, սակայն պատգամավորները չեն հասցրել քննարկել այն հարցերը, որոնք կիսատ են մնացել եւ ամբողջությամբ չեն ընդունվել:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ վաղը՝ ժամը 11.00-ին, կրկին ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում դատավորների ընտրություններն են: ՔՊ-ականները երեք դատավոր են ընտրելու: