Արցախցիներին աջակցելու համար խումբ է ստեղծվել. ովքեր կարող են օգտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա նոյեմբերի 17-ին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Արցախին աջակցելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ: Նկարագրության մեջ կարդում ենք, որ խմբի նպատակն է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի և սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդումը, քաղաքացիական ենթակառուցվածքների, Արցախի բնականոն կենսագործունեության վերականգնումն ու տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի կազմակերպումը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ աջակցություն տրվում է տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում: Սոցիալական աջակցությունն Արցախի քաղաքացուն տրամադրվում է նաև այն դեպքում, եթե նա վերադարձել է Արցախ։ Այն տրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով։ Եթե շահառուն Հայաստանի Հանրապետությունում ստանում է կենսաթոշակ կամ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ Արցախում ստանում է կենսաթոշակ, ապա միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է նվազագույն աշխատավարձի և շահառուի 2020 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի կամ ծերության, հաշմանդամության կերակրողին կորցնելու դեպքում նպաստի դրական տարբերության չափով։




Լրահոս