300 հզ. դրամը քչություն էր անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Կարապետյանն իր պաշտոնը թողնում է Գազպրոմում բարձր պաշտոն զբաղեցնելու համար,- գրում է ռուսական Gazeta կայքը` նշելով, որ փորձագետների կարծիքով` ընկերության խորհրդի նախագահի նոր տեղակալը կզբաղվի ընկերության և նախկին ԽՍՀՄ երկրների միջև հարաբերությունների համակարգմամբ:Պարբերականը նաև նշում է, ոը ռուսական “Գազպրոմի” հետաքրքրությունը հետխորհրդային տարածքի հանդեպ մեծացել է:Ինչով է նա զբաղվելու զբաղվելու “Գազպրոմում”, հայտնի չէ: Ընկերությունը հրաժարվում է մեկնաբանություն տալ: Բոլոր ուղղություններով Միլլերի տեղակալների աթոռները կարծես թե զբաղված են` հիշեցնում է Ռուսաստանի էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սիմոնովը: “Հազիվ թե Կարապետյանը փոխարինի նրանցից որևէ մեկին: Ակնհայտ է, որ խոսքը նոր հաստիք ստեղծելու մասին է”,- ենթադրում է փորձագետը:Ռուսաստանը Հայաստան է մատակարարում տարեկան մոտ մեկ մլրդ խորանարդ մետր գազ: “Հայաստանի հետ շատ դժվար է սակարկելը, քանի որ Երևանը չի ցանկանում վճարել եվրոպական գներով”,- նշում է Ռուսաստանի նավթագազային արդյունաբերության միության առաջատար փորձագետ Ռուստամ Տանկաևը: – Բայց չեմ կարծում, որ նրա “Գազպրոմ” գալը կապված է գնի շուրջ բանակցությունների հետ: Հայաստանի շուկան շատ փոքր է “Գազպրոմի” համար”:Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սաժինն էլ չի բացառում, որ Կարապետյանին հրավիրել են` Իրան-Հայաստան գազամուղի նկատմամբ «Գազպրոմի» հետաքրքրության հետ կապված: Հնարավոր է` ռուսական ընկերությունը ցանկանում է մասնաբաժին ստանալ այդ գազամուղում, ինչը հնարավորություն կտա թեկուզ մասամբ վերահսկել Իրանից մատակարարումները:Ամեն դեպքում, “Գազպրոմի” խորհրդի նախագահի տեղակալի աշխատավարձն ավելի բարձր է, քան Երևանի քաղաքապետինը, գրում է պարբերականը: Երևանի քաղաքապետը ստանում է ամսական 300 հազար դրամ, “Գազպրոմի” խորհրդի անդամները` մոտ 5 մլն ռուբլի ($153,8 հազար դոլար):Աղբյուրը` tert.am :




Լրահոս